Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջարկել է փրկել դանիական Մարիուս անունով ընձուղտին` սատկացնելուց փրկելու համար.”Մարդասիրական նկատառումներով պատրաստ եմ ընդունել Մարիուսին: Մենք նրա համար լավ պայմաններ ենք երաշխավորում, խմաք ու առողջության մասին հոգատարություն”,-գրել է Կադիրովն իր Instagram-ում ու հետն էլ սպանված ընձուղտի` մյուս Մարիուսի նկարը կցել:
Ընձուղտի սատկացման պրոցեդուրան անվանել է “արյունալի շոու” ու հիշեցրել, որ ամենը կատարվել է երեխաների աչքի առջև.”Ես հաստատ համոզված եմ, որ մարդասիրական սկզբունքներ դավանող դեմոկրատական հասարակությունում չպետք է նման գործողություններ կատարվեն”: Նա հույս է հայտնել, որ “Յուտլանդիա” գազանանոցի ղեկավարությունը կընդունի իր առաջարկությունը ու ընձուղտին կհանձնի Չեչնիայի խնամքին: Նա հիշեցրել է, որ հանրապետությունն իրականացնում է վայրի կենդանիների թվաքանակի ավելացման ծրագիր:
Tags: ընձուղտ, Կադիրով