Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող Դավիթ Բրոնշտեյնի շախմատի հուշամրցաշարի 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում էին հայ և ադրբեջանցի շախմատիստների միմյանց հետ անցկացված պարտիաները:
Վլադիմիր Հակոբյանը, հանդես գալով սև խաղաքարերով, 39-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել ադրբեջանցի Վուգար Ռասուլովին։
Հայաստանի հավաքականի մեկ այl խաղացող` Գաբրիել Սարգսյանը, սևերով զիջեց ադրբեջանցի Վասիֆ Դուրաբայլիին։
Ադրբեջանի պատվիրակներ Էլջաթ Սաֆարլիին, Վասիֆ Դուրարբեյլին 3-ական միավորով առջևում են: 2,5 միավոր ունի Հակոբյանը: 2,5 միավոր է վաստակել նաև Սամվել Տեր-Սահակյանը, որը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դանիել Դուբովի հետ: Մհեր Հովհաննիսյանը, որը մինչ այդ երկու հաղթանակ էր տարել, սև խաղաքերով զիջեց վրացի ճանաչված գրոսմայտեր Բաադուր Ջոբավային:
Tags: Գաբրիել Սարգսյան, Դավիթ Բրոնշտեյն, շախմատ, սպորտ, Վլադիմիր հակոբյան
