ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանի նախօրեին կառույցի էստոնական պատվիրակության անդամներ Յուկու Ռեյդը և Օլգա Սոտնիկը բաց նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` կոչ անելով ազատ արձակել քաղբանտարկյալներին. հաղորդում է ադրբեջանական “Թուրան” գործակալությունը:
“Ցավալի է, որ վերջին տարիներին մի քանի մարդ է ձերբակալվել, ովքեր իրենց կարծիքն են արտահայտել Ադրբեջանում իրենց հիմնարար իրավունքների իրականացման վերաբերյալ: Էստոնական պատվիրակությունը կոչ է անում Ադրբեջանում համաներում շնորհել քաղաբանտարկյալներին` նախքան Բաքվում ԵԱՀԿ ԽՎ վեհաժողով անցկացնելը”,-նշված է նամակում:
Էստոնիայի պատգամավորներն ընդգծել են, որ ԵԱՀԿ ԽՎ շատ անդամներ կարծում են, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներին համաներում շնորհելը կարևոր քայլ կլինի:
Նշենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանը տեղի է ունենալու Բաքվում այս տարվա ամռանը:
Tags: ադրբեջան, ԵԽԽՎ ԽՎ, Էստոնիա, մարդու իրավունքներ
