Ուրբաթ օրը Չինաստանի Սինցզյան շրջանում կազմակերպված հարձակման ժամանակ 11 ահաբեկիչ է սպանվել, որոնցից 8-ին սպանել են ոստիկանները, իսկ երեքը զոհվել են իրենց պատրաստած ռումբի պայթյունից:
Հարձակման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ռեսուրսներով հարուստ Սինցզյանում բռնությունները հաճախակի բնույթ են կրում, որտեղ տասնամյակներ շարունակ հան չինացիների ներհոսքը լարվածություն է առաջացրել էթնիկ, թուրքալեզու, մահմեդական ույգուրների հետ:
Tags: ահաբեկիչ, Չինաստան
