Փետրվարի 14-ին Մոսկվա կինոթատրոնում /Ելք չկար/: Էկրանին կրիմինալ-դրամա ժանրում մերօրյա իրականությունն էր: Ֆիլմն արժանացավ կինոմանների ու կինոքննադատների ուշադրությանը:
/Հանրության դատին ենք ներկայացնում կյանքի իրական կողմը, հանդիսատեսը կվերապրի կամ կգիտակցի, որ առօրյայում նման երեւույթներ լինում են/,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում /Ելք չկա/ ֆիլմի մասին նշեց նախագծի հեղինակ, ֆիլմի պրոդյուսեր, RecTime production-ի հիմնադիր Կամո Ունանյանը:
Նրա խոսքով արծարծվող թեման ուսուցողական է ու արդի: Սցենարը մշակվել է 4 ամիս, իսկ նկարահանումները տեւել են 2 ամիս, ընթացքը բավականին սահուն է անցել: Պրոդյուսերը մարմնավորում էր գլխավոր հերոս` Դավիթին, ով բարի էր, ընկերասեր եւ ազնիվ: Թե ինչքանով նմանություն ուներ իր կերպարին պրոդյուսերը նշեց, որ նա նույնպես նվիրված ընկեր է եւ փորձում է ազնիվ միջոցներով բարձրունքների հասնել: Ֆիլմում կա սեր, ատելություն, դավաճանություն, ընկերասիրություն, կյանքը շարունակում է եւ ամեն փորձություն ավարտ ունի:
Դերասան Արտավազդ Հովհաննիսյանը ֆիլմում կերտում էր Դավիթի ընկերոջ` Արմենի կերպարը, ում շուրջ ծավալվում է խոչընդոտներով ու արգելքներով լի 2 օրը: Հերոսը խաղամոլ ու թմրամոլ էր, տարվելով ահռելի մեծ գումար, իր անձնական խնդիրների մեջ է ներքաշում ընկերներին: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նկարահանումներն ընթացել են դժվար, քանի որ մեծ ջանքեր են ներդրել ու հասել արդյունքի: Կերպարը բարդ էր, ասելիքը հասանելի, ռեժիսորի հետ փորձել են բոլոր բացերը լրացնել.
/Քրեական դրամա էկրաններին երբեւիցե չի եղել: Հայ ռեժիսորները հանցագործ աշխարհի կամ նման կրիմինալ թեմաների անդրադարձել են սերիալների միջոցով, իսկ այս ֆիլմը նոր է, արդի ու հետաքրքիր: Յուրաքանչյուր հարցից կարելի է ելք գտնել, անհրաժեշտ է խելացի վարվել/:
Ֆիլմում ընդգրկված են նաև հայտնի դերասաններ Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Արմեն Սողոյանը, Անի Հարոյանը, Նարեկ Պետրոսյանը, և այլոք:
Ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, նրա համոզմամբ ցանկացած դաժան փորձություն կյանքում սպասվում է, միայն թե ելքը կա, պետք է գտնել:
Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյան է, իսկ կոմպոզիտորը՝ Էդմոնդ Մակարյանը:
Ֆիլմը էկրաններին կլինի փետրվարի 15-ից:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Կամո Ունանյանը:, ֆիլմ
