Թուրքիայի Անթալիա քաղաքում ուումնամարզական հավաք անցկացնող Կապանի «Գանձասարը» ստուգողական խաղում մրցեց Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարի» հետ: Կողմերի դարպասները մնացին անառիկ՝ 0:0:
Ի դեպ, «Գանձասարի» ֆուտբոլիստները երկրորդ խաղն է, որ չեն կարողանում գնդակ խփել մրցակցի դարպասը: Կապանցիները նախորդ հանդիպումը ոչ- ոքի էին ավարտել ռուսական «Վիտյազի» հետ՝ 0:0:
Հավելենք, որ առաջին խաղում մեր թիմը 1:4 հաշվով պարտվել էր Սամարայի «Կռիլյա սովետովին»:
Tags: «Գանձասար», Անթալիա, սպորտ, ֆուտբոլ