Ավելի քան 120 մարդ է ձրբակալվել Պլովդիվում տեղի մզկիթի վրա հարձակման պատճառով:
Պլովդիվի քաղաքային դատարանում երեկ լսվել է Կառլովոյում գտնվող մզկիթը, որն ավելի քան 100 տարի գտնվում է պետության հսկողության տակ, Բուլղարիայի գերագույն մուֆթիին վերադարձնելու մասին բողոքարկումը:
Դատից առաջ հավաքվել է ավելի քան 2000 մարդ, որոնք դեմ են մզկիթը վերադարձնելուն: Դատարանի դահլիճից բողոքի ակցիայի մասնակիցները, այդ թվում` բազմաթիվ ազգայնականներ ու ֆուտբոլային երկրպագուներ, քաղաքում երթ են կազմակերպել, ոստիկաններով շրջափակված մզկիթի ուղությամբ քարեր, հրավառ նյութեր նետել: Վիրավորվել է ոստիկաններից մեկը, ցուցարարների շարքում նույնպես տուժածներ կան, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել:
120մասնակից է ձերբակալվել, որոնցից 8-ի նկատմամբ դատախազությունն արդեն խուլիգանության մեղադրանք է ներկայացրել:
Բուլղարիայի գերագույն մուֆթին փորձում է մահմեդական համայնքներին վերադարձնել 29 մզկիթի ու այլ շենքերի նկատմամբ սեփականության իրավունքը: Բուլղարական դատարաններում 26 նման ակտ կա:
Նախկինում իրենց պատկանած սեփականությունը վերադարձնելու մահմեդական համայնքի փորձերը, բուլղարիայի հասարակության մեջ, որտեղ ճնշող մեծամասնությունն իրեն քրիստոնյա է համարում, տարաբնույթ ռեակցիա է առաջացրել:
Tags: բողոքի ակցիա, Բուլղարի, մզկիթ