ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում փետրվարի 16-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝փետրվարի 16-ին հնարավոր է թույլ անձրև, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Tags: եղանակը Հայաստանում