Մայամիի բնակչուհին երկար ժամանակ վախենում էր դուրս գալ փողոց: 46-ամյա Ռաջի Նարինեսինգհը առաջին անգամ կանգնեց խնդիրների առջև 10 տարի առաջ, երբ սեռափոխության համար դիմեց վիրահատության: Նա ծնվել է տղամարդ, սակայն ինչ որ պահի որոշել էր “երազանքների կին” դառնալ:
2005-ին 10 ամսվա ընթացքում նա ինքնակոչ (նույնպես տրանսգենեդեր) վիրաբույժին 3000 դոլար վճարեց, որն էլ շուրթերի, կրծքի ու հետույքի հատվածում ցեմենտանման ինչ որ նյութ ներարկեց: Հետո պարցվեց, որ համապատասխան արտոնագիր չունեցող բժկին Նարինեսինգհը դիմել էր էժանության համար, մինչդեռ կին դառնալու ցանկությունը պարզապես անհաղթահարելի էր:
“Ինձ ներարկումներ կատարեցին.սկզբում ամեն ինչ շատ նորմալ էր, իսկ հետո սկսվեց մղձավանքը: Սկզբում դեմքիս վրա հսկայական պզուկ դուրս եկավ, ապա այն սկսեց մեծանալ ավելի ու ավելի: Ուժեղ ցավ կար, հետո այն տրաքեց ու բաց վերքից արյան հետ խառնված կանաչ թարախ էր հոսում. դա սարսափելի էր”:
Հետևանքը եղավ այն, որ տրանսգենդերը մեկամսյա բուժում ընդունեց ու լազերային թերապիա անցավ: Հիմա նրա ինքնազգացողությունը բավարար է, պզուկները չափսերով փոքրացել են.”Տարիներ շարունակ ամաչել եմ հանդիպել մարդկանց: Իսկ հիմա ավելի վստահ եմ զգում, իսկ երբ դիմահարդարվում եմ, ապա նույնիսկ էկզոտիկ տեսք եմ ունենում”:
Իսկ վայ-վիրաբույժն արդեն իր պատիժը կրել է ազատազրկման տեսքով: Բացի այս դեպքը, նրան մեղադրում են չկանխամտածված սպանության մեջ.կինը 2000 դոլար էր վճարել հետույքի, ազդրերի ու կրծքի պլաստիկայի համար: Այդ դեպքը 2011-ին է կատարվել: Այն ժամանակ պարզվեց, որ վայ-բժիշկն օգտագործում է սոսինձ, ցեմենտ ուավտոդողերի նորոգման համար կիրառվող միջոց: Դատն այդ գործով դեռևս ընթացքի մեջ է:
Tags: պլաստիկ վիրաբուժություն, սիլիկոն, տրանսգենդեր, ցեմենտ