Ամերիկյան զինվորներին կկերակրեն “մշտադիմացկուն” պիցայով

o_783717Ամերիկացի գիտնականները Մասսաչուսեթսի  ռազմական լաբորատորիայում հայտնագործել են պիցա, որը 3 տարի չի փչանում առանց սառնարանի: Բանն այն է, որ զինվորները սիրում են պիցա ու հաճախ են խնդրում իրենց օրաբաժնում այն ընդգրկել: Սակայն դա այն մթերքն է, որը տոմատի մածուկի  ու պանրի խոնավությունից սկասում է փչանալ երկար պահելու դեպքում:

Խնդրի լուծման համար մասնագետներից 2 տարի պահանջվեց: Արդյունքում` ստացվեց հրաշք-մթերք, որի բաղադրության մեջ ավելացվել է շաքարի պարունակությունը, աղերն ու խոնավությունը կլանող բաղադիչները և, մանրէների բազմացումը կանխելու նպատակով փոփոխվել է տոմատի մածուկի, խմորի ու  պանրի թթվայնության մակարդակը:

Զինվորները դեռևս չեն փորձել նորույթը, սակայն  համտեսած մասնագետները նշել են, որ այն բավական համեղ է և նման  է տան փռում պատրաստվածին:

Անկախ

Tags: ,