Փետրվարի 15-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ ղարաբաղյան պատերազմի ևս մեկ հաշմանդամ Մալիք Մեջիդովը Սումգայիթի գործադիր իշխանության շենքի մոտ ինքնահրկիզվել է:
Ադրբեջանական “Հագին” կայքին “Ղարաբաղի հաշմանդամներ” հասարակական կազմակերպության սումգայիթյան մասնաճյուղի նախագահ Էլշան Մուսթաֆաևը հաղորդել է, որ այդ միջադեպի ժամանակ անցորդները հաշմանդամին թույլ չեն տվել ինքնահրկիզվել: “Մալիք Մեջիդովը իր վրա բենզին է լցրել, ինչն էլ նրա օրգանիզմի թունավորման պատճառ է հանդիսացել: Ներկայումս նա Սումգայիթ քաղաքի հիվանդանոցում է”,- ասել է Մուսթաֆաևը:
Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամը ցանկացել է ինքնահրկիզվել բնակարանային խնդիրների պատճառով:
Նշենք, որ Ադրբենում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամի ինքնահրկիզման միակ դեպքը չէ: 2013թ.-ի դեկտեմբերի 25-ին Բաքվում ինքնահրկիզվել էր ղարաբաղյան պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ, 5 երեխայի հայր Զաուր Հասանովը, ով դեկտեմբերի 28-ին մահացել էր: Ադրբեջանի Եվլախ քաղաքում`Սոցիալական պաշտպանության հիմնադրամի շենքի մուտքի մոտ, հունվարի 27-ին ղարաբաղյան պատերազմի վետերան, հաշմանդամ Նիզամի Յուսիֆ օղլու Քերիմովը ևս ինքնահրկիզվել էր:
Tags: ադրբեջան, ինքնահրկիզում
