Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ քուրդ ցուցարարները Թուրքիայի մի շարք քաղաքներում քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանի ձերբակալման 15-րդ տարելիցի կապակցությամբ բախվել են ոստիկանության հետ:
Դոգան լրատվական գործակալության տվյալներով՝ շաբաթ օրը ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնց մի մասը քարեր և դյուրավառ նյութեր է նետել ոստիկանների ուղղությամբ:
Սիլոպի քաղաքում ոստիկանության մեքենա է այրվել, իսկ Շիրնակում մեկ ցուցարար է վիրավորվել ռումբի պայթյունից:
Ցուցարարները բողոքի ցույց էին կազմակերպել Օջալանի շարունակվող բանտարկության դեմ: Օջալանին ձերբակալել էին Քենիայում 1999թ-ին, որից հետո վերադարձրել էին Թուրքիա, որտեղ նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել:
Tags: թուրքիա, ոստիկանություն, քուրդ ցուցարարներ