Սաուդյան Արաբիայում առաջին անգամ կինը դարձել է խմբագիր

pic_7071be96ad33433bbc65e989eedee06bՍաուդյան Արաբիայում առաջին անգամ երկրի պատմության մեջ կինը դարձել է խմբագիր:

Սոմայա Ջաբարտին գլխավորել է անգլերենով հրատարակվող Saudi Gazette-ն:  Նույն հրատարակությունում նա 13 տարի եղել է խմբագրի տեղակալը: Նախորդ խմբագիրն ասել է, որ Ջաբարտին այդ պաշտոնում ընտրվել է ոչ թե սեռային պատկանելության, այլ պրոֆեսիոնալ որակների համար ու նշել, որ իրենք ամբողջ թիմով անպայման կօգնեն Ջաբարտիին:

Սաուդյան Արաբիայում շատ մասնագիտություններ  կանանց համար անհասանելի են: Միայն 2013-ին կանայք  փաստաբան աշխատելու ու սեփական իրավաբանական գրասենյակները բացելու իրավունք ստացան: Իսկ դրանից առաջ նրանք միայն կարող էին խորհրդատու աշխատել:

Սաուդյան Արաբիայում կանայք նաև ավտոմեքենա վարելու իրավունքից են զրկված: Նրանք պետհիմնարկ առանց տղամարդ- հարազատի ուղեկցության իրավունք չունեն այցելել: Տղամարդկանցից հատուկ թույլտվություն պետք է ստանան ուղևորության, կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու և, նույնիսկ վիրահատության համար: Երկար ժամանակ նրանց արգելված էր քվեարկել տեղական ընտրություններում : Այդ իրավունքը ստացան միայն 2011-ին:

Անկախ

Tags: , ,