Իտալիայի նոր կառավարությունը ձևավորելու է Մատթեո Ռենցին

209Այսօր, փետրվարի 17-ին Իտալիայի հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոն Մատթեո Ռենցիին կփոխանցի նոր կառավարությունը ձևավորելու մանդատը: Նախագահական պալատի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ պետության ղեկավարը Դեմոկրատական կուսակցության 39-ամյա քարտուղարին հանդիպման է հրավիրել:

Փետրվարի 14-ին տեղեկություն տարածվեց, որ Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան պաշտոնաթողության դիմում է ներկայացրել. Դեմոկրատական կուսակցությունը, որը նա ներկայացնում է, արտահայտվել էր բարեփոխումներն արագացնելու  համար կառավարության ղեկավարին փոխելու մասին: Եվ, որպես թեկնածու, կուսակցությունն առաջադրել է Մատթեո Ռենցին, որը վարչապետի աթոռի համար, պետք է հրաժարվի 2009-ից  զբաղեցրած Ֆլորենցիայի քաղաքապետի պաշտոնից:

Նախատեսված պրոցեդուրայի` կառավարություն ձևավորելու մանդատի փոխանցման համաձայն, Ռենցին պետք է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը ստանալու համար խորհրդակցություն անցկացնի: Ապա կհայտարարի կաբինետի կազմը, որը քվեարկությունից հետո խորհրդարանում պետք է երդում տա:Դիտորդների կանխատեսումներով, Իտալիան արդեն շաբաթվա վերջին նոր կառավարություն կունենա:

Էնրիկե Լետայի կոալիցիոն կառավարությունը գոյատևեց 300 օրից էլ քիչ: Եվ ընդդմիությունը և Դեմոկրատական կուսակցությունից նրա գործընկերները վարչապետին մեղադրում են “երկրում ստեղծված անկայուն, անորոշ, ճահճային” վիճակի դեմ պայքարում ոչ բավարար ակտիվության մեջ:

Անկախ

Tags: ,