Թաիլանդի կառավարությունը հայտնվել է շրջապատման մեջ

o_886487Այսօր Բանգկոկում ընդդիմությունը կրկին  պաշարել է կառավարության շենքը: Ցուցարարները շենքի շուրջ բետոնե արգելապատնեշներ են կանգնեցրել ու բարիկադներ են կառուցում:

“Յինգլակ Չինավաթը ոչ այս, ոչ էլ հաջորդ կյանքում չպիտի վերադառնա կառավարության շենք”,-“Բանգկոկ  փոստ”-ին հայտարարել է ընդդիմության առաջնորդ Սութհեպ Տաուգսուբանը:

Թաիլանդում արդեն 3 ամիս չեն դադարում հակակառավարական հուզումները: Մարդիկ պահանջում են Յինգլակ Չինավաթի(որը, ցուցարարների համոզմամբ ներկայացնում է եղբոր` 2006-ին ռազմական հեղաշրջման արդյունքում երկրից հեռացած նախկին վարչապետ Թաքսին Չինավաթի շահերը) ու նրա գլխավորած կառավարության հրաժարականը:

Անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, վիրավորվել  են շուրջ 600-ը:

Ընդդիմության ճնշման ներքո, վարչապետը հայտարարել է ժամանակավոր կառավարության ստեղծման մասին ու ընտրությունները փետրվարին նշանակել: Սակայն, ցուցարարներին դա չի համոզել: Մի շարք շրջաններում ընտրությունները տապալվել են: Հիմա, քվեարկության արդյունքները  պետք է հայտարարվեն ապրիլի վերջին կայանալիք լրացուցիչ ընտրություններից հետո:

 Անկախ

Tags: , ,