Աշխատավայրում գիշերող նախարարները` ընդդիմության թիրախում

pic_9bcbca913ce5eaa16b31895e88737d6bԳերմանիայում ընդդիմությունը քննադատել է Մերկելի կառավարության այն նախարարներին, որոնք գիշերում են Բեռլինի իրենց գրասենյակներում: Ինչպես պարզել է Spiegel ամսագիրը, նման հնարավորությունից օգտվում են Արդարադատության նախարար Հեյկո Մաասը, Աշխատանքի նախարար Անդրեա Նալեսը, Ընտանիքի գործերով նախարար Մանուելա Շվեզիգն ու Պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Ընտանիքի գործերով վարչության շենքում առանձին սենյակ է հարմարեցվել պահարանով, լոգարանով ու խոհանոցով: Պաշտպանության նախարարն իր հերթին քնում է  7,4 քմ տարածքով միջանցքում, որտեղ ոչ մեծ մահճակալ կա:

Ընդդիմության կարծիքով, նախարարները աշխատավայրում քնելով` տնտեսում են վարձակալվող բնակարանի վրա ( նրանց ընտանիքները բնակվում են Գերմանիայի ուրիշ քաղաքներում):”Ձախերի” կուսակցությունը կարծում է, որ եթե նրանք օգտվում են իրենց վարչությանը պատկանող սենյակներից, ապա պետք է հարկային  հայտարարագրերում նշվի այդ բոնուսը մինչև 221 եվրոյին համարժեք դրամով:

Գերմանիայում նախարարները ստանում են  ամսական շուրջ 14 հազար եվրո: Բացի այդ, պետությունը նրանց լրացուցիչ միջոցներ է հատկացնում աշխատանքային ծախսերը հոգալու համար. նրանց Բեռլինում գրասենյակներ են հատկացվում,  իսկ բնակարաններ իրենք` նախարարները պետք է վարձակալեն ինքնուրույն:

Անկախ

Tags: , ,