Թայիփ Էրդողանը Ֆեթուլահ Գյուլենին կոչ է արել քաղաքական կուսակցություն ձևավորել

erdogan gulen  Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ներկայում ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենին կոչ է արել քաղաքական կուսակցություն ձևավորել և պայքարի մեջ մտնել ժողովրդավար ճանապարհով: Այս մասին է հաղորդում թուրքական «Միլիյեթը»: Էրդողանի խոսքերով՝ Գյուլենի կողմնակիցները մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից առաջ իր կուսակցության դեմ հակաքարոզչություն կտանեն:

Ավելի վաղ Էրդողանը քննադատությամբ էր հանդես եկել հասարակական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հասցեին՝ նրան անվանելով զուգահեռ պետություն: «Զուգահեռ պետությունը անում է հնարավոր ամեն բան, որպեսզի իրագործի իր նենգ նպատակները»,-ասել էր Էրդողանը՝ նշելով, որ գյուլենականները կապեր ունեն երկրի իրավապահ մարմինների հետ: Էրդողանը ընգծել էր նաև, որ Թուրքիան այլևս այն երկիրը չէ, որը հնարավոր է ղեկավարել շանտաժի ճանապարհով:

Tags: ,