Սոչիի դահուկասահքի մրցուղիները պատվել են խիտ մառախուղով

fog_sochiԵրկուշաբթի օրը Օլիմպիական խաղերի կազմակերպիչները բարձր ջերմաստիճանից հալվող ձյան և մրցուղին պատած մառախուղի պատճառով հետաձգել են ազատ դահուկասահքի սեանսը, որպեսզի մրցուղին պատրաստ լինի երեքշաբթի կայանալիք կանանց մեծ ոլորավայրէջքով մրցարշավի համար:

Երկուշաբթի օրը կանանց մրցարշավների պատասխանատուն Associated Press-ին հայտնել է, որ երկուշաբթի օրվա սեանսը հետաձգվել է վազքուղին պահպանելու նպատակով:

Ամեն դեպքում մրցարշավորդներին թույլատրված է սահել մրցուղու մոտակայքում գտնվող բլրի վրայով՝ չնայած ոմանք պնդում են, որ տեսանելիությունը շատ ցածր է մրցումներ անցկացնելու համար:

Մրցումների պատասխանատուն նշել է, որ նման մառախուղը կարող է խնդիրներ առաջացնել երեքշաբթի օրը կազմակերպվելիք մրցումների համար:

Պատասխանատուի տեղեկություններով՝ դահուկորդները մառախուղի պայամաններում պետք է կարողանան տեսնել հաջորդաբար առնվազն երեք դարպաս, որպեսզի կարողանան մրցումներ անցկացնել:

Tags: ,