Հնդկաստանում ավտոբուսը գլորվել է անդունդը, զոհվել է 14 ուղևոր

bus_fallԿիրակի օրը հնդկական Քաշմիրում ավտոբուսը դուրս է եկել մայրուղու երթևեկելի հատվածից և գլորվել անդունդը,  զոհվել է 14 և վիրավորվել 28 մարդ:

Գերբեռնված ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը և այն ցած է ընկել է  91մ խորություն ունեցող անդունդը

Ջամուի և Քաշմիրի տեղամասային կոմիսարը CNN-ին հայտնել է, որ փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար հնդկական բանակի և ոստիկանության զորաբաժիններ են ուղարկվել դեպքի վայր՝ ավելացնելով, որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է:

Վթարված ավտոբուսը ամբողջովին ջախջախվել է:

Քաշմիրը երկրին կապող այս մայրուղու վրա մեծ քանակությամբ վթարներ են տեղի ունենում՝ արագության գերազանցման և ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով:

Մայրուղին հաճախ փակ է լինում ձյան և սողանքների պատճառով: Այս ձմռան ընթացքում այն մի քանի անգամ փակվել է ձյան տեղումների հետևանքով:

Tags: ,