Ադրբեջանի տոնավաճառներից մեկում հրդեհ է բռնկվել

3 (8)Ադրբեջանում`Աստարա քաղաքի կենտրոնական տոնավաճառում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես հաղրոդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այն սկսվել է տեղի ժամանակով 15:00: Կրակը մարելու համար  դեպքի վայր են ժամանել 4 հրշեջ մեքենա և ԱԻՆ հրդեհային պաշտպանության  Աստարայի շրջանի աշխատուժը:

Ըստ գործակալության` հրդեհը սկսել է տարածվել, ուստի դեպքի վայր է ժամանել ևս մեկ հրշեջ մեքենա: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում կրակը մեկուսացնելու համար:

Հրդեհի առաջացման պատճառները դեռևս անհայտ են:

Tags: ,