Տղամարդը 28 շաբաթվա ընթացքում աշխատել է 28 պաշտոններում

Jubanashwa Mishra - 28 weeks - 28 jobs-india2Ջուբանշավա Միշրան 28 շաբաթվա ընթացքում աշխատել է 28 պաշտոնում, որի համար նա Հնդկաստանի տարածքով ճամփորդել է 24,140 կմ:

29-ամյա տղամարդը իր այս նախագիծը սկսել է 2013թ-ի մայիսին՝ թողնելով Չեննաիում ծրագրավորողի իր աշխատանքը, քանի որ այնքան էլ չի հավանել այն:

Նա հույս ունի, որ այս նախաձեռնությունը կոգևորի երիտասարդներին իրենց երազանքների մասնագիտությունը գտնելու համար:

Նա հայտնել է, որ Հնդկաստանում աճում է բժշկական և ծրագրավորման ոլորտում բարձրագույն կրթություն ստանալու նախապաշարումը, սակայն այլ մասնագիտություններ ևս գոյություն ունեն, որոնք երեխան ցանկանա ընտրել, սակայն երեխայի երազանքները ոչնչացնում են դեռահասության տարիքում:

Ուստի նա «մեկ շաբաթում մեկ աշխատանք» ծրագրով փորձել է խախտել այդ միտումը:

Այս նախագիծը իրականացնելու համար տղամարդը ճամփորդել է Հնդկաստանի 28 նահանգներով՝ օգտվելով տարբեր տրանսպորտային միջոցներից:

Նա տարբեր նահանգներում աշխատելուց հետո այժմ վերադարձել է տուն և աշխատում է որպես գրող և մոտիվացիոն բանախոս:

 

Tags: