Ամերիկացի նկարիչները պայքարում են օտար արվեստների ազդեցության դեմ ու, բառիս բուն իմաստով` ոչնչացնում անվանի մրցակիցների գլուխգործոցները: Նման պայքարի հետևանքով օրերս կոտրել են չինացի դիսիդենտ նկարիչ Այ Վեյվեյայի աշխատանքը: Նա Խան դինաստիայի ժամանակների սկահակը, որի տարիքը գերազանցում է 2000-ը, վերականգնել էր ու ցացուդրության ներկայացրել Մայամիի թանգարանում:
Այցելուներից 51-ամյա Մաքսիմո Կամիներոն, տեսնելով 1 մլն արժողությամբ սկահակը. վերցրել է ցուցադարակից ու կոտրել` գետնին գցելով: Հիմա նրան 5 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ մասնագետներին` վերականգնողական տքնաջան աշխատանք:
Tags: բողոք, թանգարան, սկահակ