Իրանական մասնավոր “Մելաթ” բանկը Բրիտանիայից 2009-ին մտցված պատժարգելքի դիմաց 4 մլրդ փոխհատուցում է պահանջում:
Բրիտանացիները բանկը մեղադրել են Իրանի միջուկային ծրագրին մասնակցելու մեջ, սակայն, կես տարի առաջ, Բրիտանիայի Գերագույն դատարանը պարզեց, որ այդ որոշումը սխալմունք է, քանի որ կառավարությունն Իրանի միջուկային ծրագրերին բանկի մասնակցության ապացույցներ չի ներկայացրել:
“Մելաթ”-ն էլ պնդում է. այդ պատժարգելքի պատճառով, լուրջ տուժել է ու դատարանի որոշումը հիմք ընդունելով, պահանջում է փոխհատուցում: Նույնիսկ եթե այդ գումարը նվազեցվի, ապա այդ գործով որոշումն էական նշանակություն կունենա ԵՄ անդամ երկրների կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժարգելքի ամբողջ համակարգի վրա: Դրանք հիմնականում ամերիկյան ճնշման հետևանք են ու սահմանվել են առանց ապացույցների:
Իրավիճակը ներկայում բոլորովին այլ է. հիմա ոչ միայն խստացված պատժարգելքները, այլև դրանց պահպանումն առաջվա ծավալով դարձել է խնդրահարույց, գրում է iSRAland –ը:
Tags: Բրիտանիա, իրան, պատժարգելք
