Ադրբեջանի զինված ուժերի՝ Գանձակում տեղակայված զորամասում զինծառայողը կրակել է իր ծառայակցին: 21-ամյա զինծառայող Ռաֆայել Շուքյուրովը, խախտելով անվտանգության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու վիրավորել է 20-ամյա ծառայակից Նաջաֆղուլու Գուլիևին։ Վերջինս ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը:
Tags: ադրբեջան, բանակ
