Երկուշաբաթի օրը Վենեսուելան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների երեք դիվանագետները 48 ժամ ունեն Հարավային Ամերիկայի երկիրը լքելու համար՝ նրանց մեղադրելով երկրի կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ:
Պետդեպարտամենտը այդ մեղադրանքները անհիմն և կեղծ է համարել՝ ավելացնելով, որ Միացյալ Նահանգները դեռևս որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել պաշտոնյաների արտաքսման վերաբերյալ:
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուան Միացյալ Նահանգների պաշտոնյաներին մեղադրել է վիզայի ծրագիրը որպես պատրվակ օգտագործելով մասնավոր համալսարաններում երիտասարդ առաջնորդների հետ հանդիպելու, նրանց վերապատրաստելու, ինչպես նաև Վենեսուելայում բռնություններ հրահրող երիտասարդական կազմակերպությունների ֆինանսավորման համար:
Պաշտոնյաների արտաքսումը, որի մասին առաջին անգամ կիրիակի օրը հայտարարել էր Նիկոլաս Մադուրոն, տեղի է ուենցել Վենեսուելայում աճող լարվածության վերաբերյալ Պետդեպարտամենտի արտահայտած մտահոգությունից հետո:
Tags: ԱՄՆ, վենեսուելա