Թուրքական «Ռադիկալը» հետաքրքիր նախաձեռնություն է սկսել համացանցի գրաքննության օրենքի դեմ

radikal Թուրքական «Ռադիկալը» հետաքրքիր նախաձեռնություն է սկսել՝ ուշադրություն հրավիրելով վերջերս թուրքական խորհրդարանում համացանցի գրաքննության վերաբերյալ օրենքի վրա: Քանի որ օրենքը կարող է ուժի մեջ մտնել միայն նախագահ Աբդուլահ Գյուլի ստորագրությունից հետո, ապա թուրքական սոցիալական մեդիան և հասարակական կառույցները վերջին ուժերն են գործադրում օրենքի հաստատումը կանխելու համար: Համաձայն օրենքի՝ համացանցում հայտնված լուրը  կամ գրությունն  «անհարմար» լինելու պարագայում 4 ժամվա ընթացքում կարող է ջնջվել, իսկ տվյալ կայքը՝ փակվել: «Ռադիկալը», հաշվի առնելով այս հանգամանքը, իր կայքում, «Facebook»-յան և «Twitter»-յան էջերում տեղադրված լուրերը հեռացնում է 4 ժամվա ընթացքում: Այս նախաձեռնության նպատակն է կանխել Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումը:

Tags: ,