Վենեսուելայում ընդդիմության առաջնորդը հանձնվել է իշխանություններին

pic_275ec72f9db3dfc4f023e29880eeb9b1Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսը փետրվարի 18-ին հանձնվել է իրավապահ մարմիններին:

Նա երեքշաբթի ցերեկը Կարակասում միտինգի ժամանակ դիմել է իր կողմնակիցներին, դրանից հետո իրեն սպասող ոստիկաններին թույլ է տվել իրեն նստեցնել զրահապատ մեքենան և  տանել ցույցի անցկացման վայրից: Մինչև ոստիկանական բաժանմունք, ավտոմեքենան որում Լոպեսն է եղել, շրջապատված էր ցուցարարների ստվար զանգվածով: Միաժամանակ, Վենեսուելայի մայրաքաղաքի տարբեր հատվածներում, ի պաշտպանություն Լոպեսի` ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակցել են 10-յակ հազարավոր մարդիկ: բախումների մասին տեղեկություններ չկան, սակայն զանգվածային ակցիայի պատճառով Կարակասում տրանսպորտի աշխատանքը մի շարք շրջաններում կաթվածահար է եղել:

Վենեսուելայի իշխանություները Լոպեսին են  համարում փետրվարի 12-ին Կարակասում տեղի ունեցած անկարգությունների  մեղավորը: Այն ժամանակ բախումների հետևանքով 3 մարդ զոհվեց, 60-ն էլ վիրավորվել են:

Անկարգությունները Վենեսուելայում ծայր են առել ուսանողական ցույցի մասնակիցների ձերբակալումից հետո:

Կարակասում մարդկանց զոհվելուց հետո նախագահ Մադուրոն փողոցային ցույցերն արգելելու մասին հայտարարեց , իսկ իրավապահ մարմիններին ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու օրդեր տրվեց:

Անկախ

Tags: