Արգենտինայում Սանտա Ֆե գավառի տարածքում, նախնական տվյալներով երկնաքար է տրաքել:
Բուենոս Այրեսից 350 կմ հյուսիս արևմուտք ընկած Սանտա-Ֆեում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկություն է ստացվել երեքշաբթի, տեղական ժամանակով 10:00-ին: Ականատեսները պատմել են պայծառ բռնկման մասին, որին հետևել է հզոր պայթյունի ձայնը, ինչպես նաև` պայթյունի ալիքից, ինչպես պատմում են, ցնցվել են տներն ու գետինը: տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Գիտնականների կարծիքով, այդ երևույթը երկնաքարի պայթյուն է: Առայժմ երկնքարի բեկորներ չեն հայտնաբերվել, իսկ Սանտա Ֆեի աստղադիտարանի մասնագետները ենթադրում են, որ բոլիդի բեկորները մթնոլորտում այրվել են:
Tags: Արգենտինա, երկնաքար