ԱՄՆ անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ընտրվել է Գլազգոյի համալսարանի ուսանողական ռեկտոր: Այդ պաշտոնում Սնոուդենը պետք է ուսանողների շահերը ներկայացնի, ընդ որում, իր պարտականությունները կարող է կատարել առանց ՌԴ սահմանները լքելու:
Գլազգոյի համալսարանի ուսանողներն իրենց ռեկտոր են ընտրում 3 տարին մեկ: Այդ պաշտոնը սովորաբար զբաղեցնում է հայտնի քաղաքական կամ էլ հասարակական գործիչ: Ժամանակին ռեկտոր են ընտրվել Նելսոն Մանդելայի նախկին կինը` Վինի Մանդելան ու իսրայելացի միջուկաբան ֆիզիկոս Մորդեհայ Բանունուն:
Մինչ ռեկտորի պաշտոնի համար ինչ որ մեկի թեկնածությունն առաջադրելը, ուսանողները նախապես համաձայնեցնում են նրա հետ: Սնոուդենը հունվարի վերջին իր փաստաբանի միջոցով հայտարարեց այդ պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ իր համաձայնությունը:
Tags: Գլազգոյի համալսարան, ռեկտոր, Սնուդեն