Կիևում երեքշաբթի օրը տեղի ունեցած բախումների հետևանքով վեց մարդ է զոհվել:
Դժբախտ պատահարները տեղի են ունեցել, երբ ցուցարարները հրդեհել են իշխող Ռեգիոնների կուսակցության գրասենյակները:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեքշաբթի օրվա բախումների հետևանքով ավելի քան 47 մարդ է վիրավորվել, սակայն ցուցարարների բժշկական ծառայության տեղեկություններով՝ վիրավորվել է ավելի քան 150 մարդ:
Երեքշաբթի օրվա բռնությունները սկսվել էին, երբ խորհրդարանի խոսնակը չէր թույլատրել ընդդիմության անդամներին փոփոխություններ ներկայացնել, որոնք թույլ կտային քվեարկություն անցկացնել նախագահի իրավունքները սահմանափակելու և 2004թ-ի սահմանադրությունը վերականգնելու համար:
Tags: բախումներ, Ուկրաինա, ցույց
