ՖԻՖԱ-ն պատրաստվում է որոշում կայացնել արդյո՞ք Բրազիլիայում կառուցվող ուշացված ստադիոնը դեռևս կհյուրընկալի ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը, թե՞ ոչ:
ՖԻՖԱ-ի պաշտոնյաները քննադատել են կազմակերպիչներին Բրիազիլիայի Կուրտիբա քաղաքում կառուցվող ստադիոնի շինարարական աշխատանքների ձգձգումների համար: ՖԻՖԱ-ն պատրաստվում է հայտարարել արդյո՞ք Կուրտիբան կմնա ֆուտբոլի մրցումները հյուրընկալող 12 քաղաքների շարքում:
Այդ ցուցակից հանվելու դեպքում Կուրտիբան կդառնա Աշխարհի գավաթի խաղարկությունից հետաձգումների պատճառով դուրս մնացած առաջին հյուրընկալող քաղաքը:
Tags: Բրազիլիա, սպորտ, ֆուտբոլ