Որոշ միջազգային կազմակերպություններ ուզում են բացել հայ-թուրքական սահմանը. ադրբեջանցի պաշտոնյա

elnur  Ադրբեջանի նախագահական վարչության քաղաքական վերլուծությունների և տեղեկատվության գրասենյակի տնօրեն Էլնուր Ասլանովը հայտնել է, որ Անկարայում տեղակայված որոշ միջազգային կազմակերպություններ աշխատանքներ են տանում հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ: Նրա խոսքերով՝ որոշ հիմնադրամներ սահմանի բացման համար անգամ բյուջե են հատկացրել: Ասլանովը մեկ անգամ ևս ընդգծել է Ադրբեջանի պաշտոնական այն հայտարարությունը, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվել համաձայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի»: Թուրքական «Son dakika» կայքի հաղորդմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ չնայած տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանը հավատում է Թուրքիայի անկեղծությանը:

 

Tags: , ,