Լեռնագնացները Կլիլմանջարոյի գագաթ են բարձրացել՝ միայն շորտեր հագած

Mount Kilimajaro3Միայն շորտեր հագած լեռնագնացների խումբը բարձրացել է Աֆրիակայի ամենաբարձր լեռը:

Հոլանդացի Վիմ Հոֆը, որը հայտնի է «սառցե մարդ» անունով, 26 անդամից բաղկացած խումբը առաջնորդել է դեպի Տանզանիայում գտնվող Կիլիմանջարո լեռան գագաթ:

Խումբը լեռան 5,895մ բարձրությունը բարձրացել է ընդամենը 48 ժամում՝ տեղի չտալով ջերմիջեցմանը կամ բարձրության հիվանդությանը: Փորձագետները նման փորձը անհնարին էին համարում:

Թիմի տասնմեկ անդամներ լեռը բարձրացել են իրենց հագին ունենալով միայն շորտեր՝ առանց վերնաշապիկի և անվնաս հասել են լեռան գագաթ, որտեղ ջերմաստիճանը -20 C է:

Սովորական ալպինիզմային արշավով Ուհրու գագաթը հաջողությամբ հասնելու շանսերը գնահատվում են 41 տոկոս:

Գագաթին թթվածնի քանակությունը 50 տոկոսով պակաս է ծովի մակարդակում առկա թթվածնի քանակությունից: Սովորաբար լեռնագնացի համար հինգից յոթ օր է պահանջվում այդ պայմաններին հարմարվելու համար:

Վիմը հավատացած է, որ ցածր ջերմաստիճանում կատարած շնչառական և կենտրոնացման վարժությունների շնորհիվ մասնակիցները կարողացել են իրենց վերահսկողության տակ պահել բարձրության հիվանդությունը:

Այս արշավախմբի 29-ից 65 տարեկան անդամները ալպինիզմի իրական փորձառություն չունեին, իսկ նրանցից ոմանք ռևմատիզմ, ասթմա և այլ հիվանդություններ ունեին:

Վիմ Հոֆը, որը աշխարհի նոր ռեկորդ սահմանելու համար մեկ ժամ և 13 րոպե նստել է սառցե լոգարանի մեջ, հայտնել է, որ մինչ այս պահը մարդիկ կարծում էին, որ միայն ինքը կարող է դիմանալ էքստրեմալ ցուրտ և բարձր պայմաններում, սակայն խմբի անդամներն ապացուցել են, որ յուրաքաչյուր ոք կարող է անել դա:

Հոֆը ավելացրել է, որ իր մեթոդը մարդկանց հնարավորություն է տալիս ազդել իրենց մտքի և մարմնի՝ մասնավորապես նյարդային համակարգի վրա:

Հոֆը պնդում է, որ ինքը միայն իր մտքի ուժով կարող է փոխել իր մարմնի ջերմաստիճանը:

 

Tags: ,