Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կառլեն Հակոբյանն ու Սամվել Մինասյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոններից։ Աշխատանքից ազատվել է նաև Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Վարդանյանը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Իլյիչ Շադյանը և Աշոտ Վարդանյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալներ։
Tags: Արարատի մարզ, պաշտոնանկություն, Տիգրան Սարգսյան