Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնին պաշտոնապես ամուսնալուծվել է Վերոնիկա Լարիոյից, որի հետ ապրել է ավելի քան 23 տարի:
Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, Մոնցա քաղաքի դատարանը վերջնականապես օրինականացրել է աղմկալի ամուսնալուծությունը, իսկ կողմերի պաշտպանները ստացել են պաշտոնական ծանուցում առ այն, որ դատական երկարուձիգ գործընթացն ավարտվել է:
Զույգը դեռևս պետք է ամուսնալուծության պայմանները համաձայնեցնի, մասնավորապես` ամենամսյա վճարումը, որ Լարիոն պետք է ստանա: Սկզբում Միլանի դատարանը նրան ամսական 3 մլն դոլար ալիմենտ նշանակեց, հիմնավորելով որոշումն այն հանգամանքով, որ Լարիոն պետք է ապահովի կյանքի այն մակարդակը, որին սովորել է ամուսնական կյանքի ընթացքում: Սակայն, հետագայում Մոնցայի դատարանը կրճատեց ամենամյա վճարման չափը գրեթե կրկնակի, հասցնելով 1,4 մլն-ի:
Վերոնիկա Լարիոն Բեռլուսկոնիի հետ ծանոթացել է 1980-ին: Երեք երեխա ունենալուց հետո, 1990-ին նրանք օրինական ամուսնացան: Լարիոն Բեռլուսկոնիին դատի էր տվել դեռևս 2009-ին, մեղադրելով նրան 17 տարեկան աղջկա հետ դավաճանության մեջ:
Այսօր Բեռլուսկոնիի ընկերուհին է 29-ամյա նեապոլիտանուհի Ֆրանչեսկա Պասկալն է: 2013-ին աղջիկը հայտարարել էր, որ մտադիր է ամուսնանալ Բեռլուսկոնիի հետ:
Tags: ամուսնալուծություն, Բեռլուսկոնի