Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղար Մուրադ Բայարի գլխավորած պատվիրակությունը այցելելու է Ադրբեջան: Մարտի սկզբին նախատեսված այցը կտևի երկու օր, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Պատվիրակությունում հանդես են գալու նաև Թուրքիայի ռազմական արդյունաբերության առաջատար ընկերություննրի ղեկավարները: Այցի շրջանակներում Բայարը հանդիպում է ունենալու Ադրբեջանի պաշտպանության և ռազմարդյունաբերության նախարարների, պետական սահմանապահ ծառայության, ներքին գործերի և այլ կառույցների ղեկավարության հետ:
Թուրքական պատվիրակության մեջ ներառված ֆիրմանները ադրբեջանական կողմին կներկայացնեն տարբեր ծրագրեր:
Tags: ադրբեջան, թուրքիա
