Բաքվում երիտասարդները ցույցի են պատրաստվում

4 (1)Ադրբեջանի “Ազգային միտք” կենտրոնը ցանկանում է այսօր`փետրվարի 19-ին, բողոքի ակցիա իրականացնել Բաքվի կենտրոնում, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Բողոքի ակցիան տեղի է ունենալու այսօր` տեղի ժամանակով ժամը 14:00-ին: Ցուցարարները բողոքելու են ընդդիմադիր ռեփեր “Քաբուսի” համերգն արգելելու դեմ:

Այս կերպ ակցիայի կազմակերպիչները ցանկանում են ուշադրություն հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումների վրա:

Ընդդիմադիր երգիչ “Քաբուսը” ցանկացել էր համերգ տալ փետրվարի 16-ին “Վեթեն” կինոթատրոնի սրահում, սակայն ոստիկանությունն արգելել էր այն:

Tags: ,