ԴԵՄ ԵՄ ակցիան՝ Գյումրիում

դեմ եմ երթ գյումրում2Այսօր Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Գյումրեցի երիտասարդները: Նրանք առավոտյան հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դիմաց, որտեղ պատրաստվեցին, հանդես եկան հայտարարությամբ ու երթով շարժվեցին դեպի ՀՀԿ Շիրակի մարզային կազմակերպություն:
- Այսօր որոշել ենք գիրք նվիրելու օրն օգտագործել ՀՀԿ և քույր կուսակցության՝ ՕԵԿ-ին տրամադրելու 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ մեզ տված այն խոստումներն ու դեմ եմ երթ գյումրիումկետերը, որոնք հրամցրել են մեզ: Եվ շեշտելու ենք, որ կուտակայինը ևս մաս է կազմելու իրենց տված խոստումների, – հայտարարության մեջ նշեց «Քաղաքը մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ակտիվիստ Արսեն Վարդանյանը:
««Բարեփոխումների» անվան տակ ցանկանում են քաղաքացիների վերջին կոպեկները հավաքել ու գրպանել: Չգիտենք, 40 տարի հետո կտան, չեն տա, ով կլինի», – նշեց ակցիայի մասնակից Գոռ Թորոսյանը:
«Ես աշխատող չեմ, թող նախ ինձ համար աշխատատեղ ստեղծեն, ունենամ բարեկեցիկ կյանք, որ կարողանամ հիմա ապրել, այդ ժամանակ արդեն մտածենք՝ կուտակային վճարելու մասին: Եթե մարդը չի կարող հիմա ապրել, ինչպես մտածի 30 տարի հետո ապրելու մասին», – իր հերթին նշեց ակցիայի մեկ այլ մասնակից:
Երիտասարդները «ԴԵՄ ԵՄ պարտադիր կուտակայինին» գրությամբ թռուցիկները փակցնելով ճանապարհի սյուներին՝ շարժվեցին դեպի ՀՀԿ մարզային գրասենյակ: Այստեղ ակցիայի մասնակիցներին դիմավորեց գրասենյակի կազմակերպիչ Համազասպ Խաչատրյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ըստ ՀՀԿ կանոնակարգի մարզային կառույցի ղեկավարը չի կարող աշխատանքային ժամին լինել գրասենյակում՝ քանի որ աշխատում է պետական պաշտոնում:
«Այսօր գիրք նվիրելու օրն է, և մենք բերել ենք ձեզ վերադարձնելու 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ Ձեր կուսակցության տված նախընտրական խոստումները, որոնք այդպես էլ չեն իրականացել, դրանք կարմիր գրիչով մեկ առ մեկ նշել ենք, և կխնդրենք 3 միլիոն անգամ կարդալ», – ՀՀԿ նախընտրական ծրագիրը հանձնելով կուսակցության ներկայացուցչին՝ նշեցին երիտասարդները:
Նրանց փոխադարձաբար  գրքեր նվիրեց Համազասպ Խաչատրյանը, նշեց, որ ինքն իրավասու չէ այդ հարցերի  շուրջ մեկնաբանություններ տալու, իսկ մարզային գրասենյակի պատասխանատուն էլ՝ Սահակ Մինասյանը, ով Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է, այդ պահին տեղում չէր:

դեմ եմ«Մենք ունենք մարզային խորհուրդ, մարզային խորհրդի նախագահ, տեղակալներ, որոնք զբաղվում են այդ հարցերով»,- ասաց Խաչատրյանը, ապա հետաքրքրվեց՝ ակցիայի մասնակիցների մեջ կա՞ն ուսանողներ: Իմանալով, որ բոլորն էլ ուսանողներ են, հարցրեց՝ հասկանում եք, չէ՞, ինչի համար եմ հարցնում. «Այո, նրա համար, որ միշտ թանկացնում եք վարձավճարները, մենք էլ ի վիճակի չենք վճարել», – հետևեց պատասխանը: Մինչդեռ, Հ.Խաչատրյանն ուզում էր ասել, թե ինչու ուսանողներն առավոտյան 12-ին լսարանում նստած չեն:
Նա երիտասարդներին խոստացավ, որ իրենց «նվիրած գիրքն» անպայման կընթերցվի, հաշվի կառնվեն դիտողությունները:

Tags: , , ,