Փետրվարի 18-ին կազմակերպված ELLE Style Awards մրցանակաբաշխության ժամանակ Քեթի Փերին ստացել է Տարվա կին մրցանակը: Լոնդոնի One Embankment-ում կազմակերպված միջոցառմանն երգչուհին ներկայացել էր Վիվիեն Վեսթվուդի ծաղկավոր զգեստով, որի հետ համադրել էր Քրիստիան Լուբուտենի կոշիկներ:
Փերիին մրցանակը հանձնել է Քայլի Մինոուգը:
Վերջերս լուրեր էին տարածվել Փերիի նաշանվելու վերաբերյալ, երբ նա Վալենտինի օրը հանրության առջև դուրս էր եկել ադամանդե մատանիով, սակայն աղբյուրը հերքել է երգչուհու և նրա ընկեր Ջոն Մեյերի նշանադրության լուրերը:
Elle Style Awards 2014-ին մասնակցում էին նաև Կարա Դելեվինը, Էլլի Գուլդինգը և Էմմա Ուոթսոնը:
Tags: շոուբիզնես, Քեթի Փերի