Քաղաքաշինության նախարարը ամփոփեց 2013 – ին իրականացված բարեփոխումները

սամվել-թադևոսյանՊետական բյուջեի հաշվին 2013-ին իրականացվել են շուրջ 6 մլն 800 հազար դրամի շինարարական և նախագծման աշխատանքներ: Ավարտին են հասցվել շուրջ 14 կրթական, մշակութային և մարզական օբյեկտներ, իրականացվել և ավարտին է հասցվել 19-ը օբյեկտների ընթացիկ շինարարական աշխատանքները: Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը` ամփոփելով քաղաքաշինության ոլորտում 2013-ին իրականացված բարեփոխումները: Նրա խոսքով՝ նախորդ տարի նախարարության գերակա խնդիրների շարքում եղել է քաղաքաշինական նորմերին առաջնահերթություն տալը. «Մասնավորապես ՀՀ կառավարության 2013-ի ապրիլի 4-ի որոշմամբ մեկնարկել է շինարարական առաջնահերթ նորմերի մշակումը: Ստեղծված աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում ցանկում ընդգրկված շուրջ 80 շինարարական նորմերից առավել առաջնահերթ է համարել 8 շինարարական նորմերի մշակումը», – ասաց քաղաքաշինության նախարարն ու հավելեց. «2013-ին կառավարություն է ներկայացվել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է Երևանի փոքր կենտրոնը դիտարկել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ: Կառավարությունը հավանության է արժանացրել նաև Քաղաքաշինության նախարարության կողմից լրամշակված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն միտված է մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության և գյուղատնտեսական արտադրության, հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հնարավորինս պարզեցնելով կառուցապատման գործընթացը»:

Անկախ

Tags: ,