Բաքվում պատրաստել են Հեյդար Ալիևի ծաղկե դիմանկարը

alievԱյսօր Ադրբեջանում նշում են երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակն ու ծաղիկների ավանդական տոնը: Այս առիթով Բաքվում Հեյդար Ալիևի անվան պալատի առաջ մեծ տոնախմբություն էր կազմակերպվել: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը ընտանիքի հետ միասին հետևել է աշխարհի տարբեր երկրներից բերված ծաղիկներից պատրաստված ցուցանմուշներին: Հատկապես ուշադրություն է գրավել Հեյդար Ալիևի դիմանկարը՝ պատրաստված ծաղիկներից:
«Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում Բաքվի քաղաքապետը նշել է, որ ծաղիկների տոնը, նվիրված Հեյդար Ալիևի ծննդյան օրվան, երկրում անցկացվում է սկսած 2001 թվականից: Նրա խոսքերով՝ այս տոնը տարեցտարի ավելի մեծածավալ է դառնում, սակայն իսկական տոն կլինի միայն այն ժամանակ, երբ «կազատագրվի հայերի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղը»:

Tags: