Թաիլանդի դատարանը արգելել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառել

thailand-protestsՉորեքշաբթի օրը Թաիլանդի դատարանը հրամայել է երկրի կառավարությանը վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ բռնի ուժ չկիրառել: Երեկ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է հինգ մարդ:

Քաղաքացիական դատարանը որոշել է, որ արտակարգ դրություն հաստատելու հրամանի ներքո վարչապետը և անվտանգության ղեկավարման հատուկ կենտրոնը մի շարք անօրինական հրամաններ են արձակել, որոնք խախտում են ցուցարարների սահմանադրական իրավունքները:

Այնուամենայնիվ դատարանը մերժել է ցուցարարների խնդրանքը արտակարգ դրության հանման վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ կառավարությունը նման օրենք կիրառելու իրավասություն ունի:

Չորեքշաբթի օրը հազարավոր ցուցարարներ շրջապատել են Բանգկոկի ծայրամասում տեղակայված վարչապետի ժամանակավոր գրասենյակը՝ պահանջելով նրա հրաժարականը:

Tags: , ,