Աբդուլահ Գյուլը ստորագրել է համացանցի վերահսկողության մասին օրինագիծը

gul    Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ստորագրել է համացանցի վերահսկման մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է անձամբ Գյուլը «Twitter»-ի իր միկրոբլոգում: «Արդեն տևական ժամանակ է, ինչ դուք զանգվածային կերպով ինձ հաղորդագրություններ եք հղում համացանցի օրինագծի վերաբերյալ: Օրինագծում որոշ փոփոխություններ կլինեն, սակայն ես այն ստորագրել եմ, որպեսզի շուտով ուժի մեջ մտնի»,-գրել է Գյուլը:

Օրինագծի հաստատումից անմիջապես հետո քննադատությամբ հանդես են եկել ԵՄ ներկայացուցիչները, երկրի ընդդիմադիր կուսակցությունները և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ «Twitter»-ի մոտ 66 հազար օգտատեր հրաժարվել է այսուհետ հետևել նախագահ Գյուլի համացանցային գրառումներին:

Tags: , ,