Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մոտակա հանդիպման հավանականությունը զրոյական է. ադրբեջանցի քաղաքագետ

mubarizԱդրբեջանի քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած այցի ժամանակ նրանց էր փոխանցել հայկական կողմի հետ փարիզյան բանակցությունների շարունակման մասին առաջարկներ: Եթե Հայաստանը ընդունի միջնորդների փոխանցած առաջարկները, ապա երկու երկրի նախագահների հանդիպումը տեղի կունենա: «Երկու երկրների նախագահները մեկնեցին Սոչի` մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այնտեղ էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Օլիմպիական խաղերը և դրանց անցկացման տեղը միշտ հարմար են եղել բանակցություններ անցկացնելու համար: Այնուհանդերձ երեք նախագահների հանդիպումը տեղի չունեցավ: Կողմերից ոչ մեկը, ներառյալ համանախագահները, չնախաձեռնեց այդ հանդիպումը: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մոտակա հանդիպման հավանականությունը զրոյական է»,-նշել է Ահմեդօղլուն:

Tags: , ,