Ադրբեջանում 18 երեխա կրում է Աթաթուրքի անունը

ataturkԱդրբեջանում 1991 թվականից ի վեր 18 երեխայի տրվել է Աթաթուրք անունը: Սա վկայում է Թուրքիայի նկատմամբ սիրո և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հանդեպ հարգանքի մասին: Այս մասին «Anadolu» գործակալության թղթակցին է ասել Նախարարների կաբինետին առնթեր տերմինաբանական կոմիտեի փոխնախագահ Սայալը Սադըքովը: Վերջինս նշել է, որ Թուրքիայում արգելված է երեխաներին այդ անունը տալ: Սադըքովի կարծիքով՝ Աթաթուրքը պատմական դեմք է և այդ անունը պետք է միայն իրեն պատկանի:

Սադըքովի ղեկավարած կոմիտեն պատրաստել է 8 հազար անունից բաղկացած ցուցակ, որում ընդգրկված են նաև այն անունները, որոնց կիրառումը արգելվելու է: Վերոնշյալ արգելքը տարածվելու է արտասահմանյան, անհասկանալի, ինչպես նաև հասարակաության կողմից անընդունելի անունների վրա: Առաջարկվել է արգելել նաև Աթաթուրքի անվան կիրառումը: Այս ցուցակը ուսումնասիրման է ուղարկվելու Ազգային ժողով:

 

Tags: