Մայաների ապոկալիպսիսից և 2000թ-ի աշխարհի վերջից հետո՝ աշխարհի ևս մեկ վերջ է մոտենում:
Այս անգամ Երկիրը կոչնչացնի վիկինգների ապոկալիպսիսը: Ըստ նորվեգական առասպելաբանության փետրվարի 22-ին մոլորակը կճեղքվի և այնտեղից դուրս կգան դժոխքի բնակիչները:
Ըստ վիկինգների՝ Ռագնառոկի ժամանակ տեղի կունենան տարբեր դեպքեր, բնական աղետներ և երկրագունդը կընկղմվի ջրի մեջ:
Ռագնառոկը, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Աստվածների ճակատագիր կամ վախճան» հիմնված է 13-րդ դարում Սնորի Ստուրլուսոնի գրած պոեմի վրա:
Ներկայիս վիկինգների ռազմիկները արդեն սկսել են նախապատրաստվել ապոկալիպսիսին՝ հավաքվելով Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքում Յորվիկ փառատոնին մասնակցելու համար:
Փառատոնը կավարտվի շաբաթ օրը, որի ժամանակ 300 ռազմիկներ քայլարշավով կանցնեն քաղաքով՝ նախքան հակառակորդ ցեղախմբերը կմասնակցեն «վերջնական ճակատամարտին»:
Յորվիկ վիկինգների կենտրոնը կանխագուշակում է, որ Ռագնառոկը տեղի կունենա փետրվարի 22-ին, քանի որ դա Յոլաբլոտ փառատոնի վերջին օրն է:
Ավանդաբար վիկինգների Յոլաբլոտ փառատոնը կանխանշում է ձմռան ավարտը:
Tags: աշխարհի վերջը, նորվեգական առասպել