Պատժամիջոցներ` պաշտոնատարների նկատմամբ

OLYMPUS DIGITAL CAMERAՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի կառավարության  բարձրաստիճան 20 պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր Վաշինգտոնի կարծիքով, մեղավոր են բռություն գործադրելու ու մարդու իրավունքների խախտման մեջ:

ԱՄՆ-ի ադմինիստրացիայի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ այդ անձանց համար այլևս փակ է Ամերիկայի տարածքը, նրանք զրկվել են մուտքի արտոնագրի հնարավորությունից:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ Բարաք Օբամայի ադմինիստրացիան կողմ է Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ու հակասության բոլոր կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ բռնություններից ու զսպվածություն դրսևորել: Ընդ որում, իրավիճակի սրման պատասխանատվությունը Վաշինգտոնը Ուկրաինայի կառավարության ու Յանուկովիչի վրա է դնում:

Անկախ

Tags: , ,