Կապան-Սյունիք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, 2 մարդ հիվանդանոցում է

ավտովթարՓետրվարի 20-ին, ժամը 01.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Սյունիք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլցվագեն գոլֆ» մակնիշի 41 AA 404 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը` մոտ 15 մ:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր Ի. Մ.-ն (ծնվ. 1979 թ.) տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները Ի. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա. Հ.-ինը` ծանր:

Tags: , , ,