Բաքվի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի դեկանն սպառնացել է ֆակուլտետի ուսանողներին, ովքեր սոցկայքերում իրենց ընկերներին կոչ էին արել պայքարել ստուգարքները վերահանձնելու համար հավելյալ գումար վճարելու դեմ: Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ըստ ուսանողների՝ դեկանը նրանց իր աշխատասենյակ է հրավիրել և սպառնացել, որ եթե նրանք չդադարեն “համալսարանում իրարանցում սարքել”, ապա կպատժվեն, նույնիսկ համալսարանից կհեռացվեն:
Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Այս տարվանից ուսանողները, ովքեր լուծարքներ կունենան, պետք է հավելյալ գումար վճարեն՝այլ խմբերում դասախոսություններին նորից մասնակցելու հնարավորություն ստանալու համար”: Դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքը:
Դրանից անմիջապես հետո համալսարանի ուսանողները “Ֆեյսբուք”-ում ստեղծել են մի քանի խմբեր, որոնց միջոցով կոչ են արել իրենց համակուրսեցիներին ցույցի դուրս գալ:
Tags: ադրբեջան, լրագրող