Ուկրաինայի գերագույն ռադայում անհապաղ տարհանում է հայտարարվել, պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակիցները հեռանում են շենքից: Բոլորին է հայտարարվել անհապաղ տարհանում: Հիմա շենքի շրջակայքը դատարկվել է, սակայն Մարինյան պարկում ու Սահմանադրության հրապարակում են կենտրոնացվել գործող իշխանությունների հարյուրավոր կողմնակիցներ:
Պարկի ծառուղու կողմն են ձգվում “Բերկուտի” ջոկատները, ինչպես նաև մահակներով, փայտերով զինված պաշտպանական հագուստով երիտասարդներ, որոնք հայտարարում են, թե պատրաստ են “պաշտպանել Սահմանադրությունը”:
Չնայած այսօր երկրում սգո օր է հայտարարված, հակամարտությունը նորոգվել է:
Tags: Գերագույն ռադա, Ուկրաինա